«Թումո» կենտրոնից տեղեկանում ենք, որ «Թումոյի» հնգամյակին այս տարի Իսպանիայից Հայաստան է հրավիրվել աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիքյանը: Ըստ ավանդության, «Թումոյի» տարեդարձի առթիվ կենտրոնն ամեն տարի բացօթյա համերգ է կազմակերպում: Արա Մալիքյանը Հայաստան է ժամանալու իր խմբի հետ: Համերգը տեղի է ունենալու հուլիսի 31-ին: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարը ծնվել է Լիբանանում, բնակվում է Իսպանիայում, հեղինակ է տասնյակ ձայնասկավառակների: