image

Արցախյան առաջին պատերազմում անհետ կորել է հայրը, հիմա՝ որդին

Արցախյան առաջին պատերազմում անհետ կորել է հայրը, հիմա՝ որդին

Հայաստանի Հանրային Ռադիո. 30 տարի անց նրանց ընտանիքում պատմությունը կրկնվեց։ Արցախյան ազատամարտի տարիներին  30-ամյա Գարեգին Խաչատրյանին հինգ երեխա ունենալու փաստն անգամ հետ չպահեց սահման գնալուց։

Նրա հինգ երեխաները մեծացան առանց հոր, բայց  դաստիարակվեցին հոր ոգով։ Խաչատրյանների ընտանիքում չզարմացան, երբ Սարգիսը    պատերազմի լուրը լսելուն պես Հայկ Մանուկյանի, նույն Քեռու  հրամանատարությամբ  Տիգրան Մեծ ջոկատի հետ մեկնեց  սահման։

Մայրը՝ տիկին Անահիտը, պատմեց, որ որդուն չեն էլ փորձել համոզել, որ չգնա։ Ասում է՝ քննարկման ենթակա չէր։ 

«Ասեց՝ մամ ես չեմ կարող էդպես հանգիստ նստեմ, հորս կիսատ թողած գործը պետք է ավարտին հասցնեմ»։

Սարգիսի հոր անունը Արցախյան ազատամարտի տարիներին   հայտնվեց անհետ կորածների ցուցակում։  Տիկին Անահիտը պատմում է, որ նա գերի է ընկել։

«Ամուսինս շատ լավ գիտեր ադրբեջաներեն։ Չեն հավատացել, որ նա հայ է, մտածել են, որ սիրիացի վարձկան է։ Հետո մենք հեռուստացույցով տեսանք ․․․Մենք այստեղի ղեկավարության հետ չկարողացանք այնպես անել, որ  փոխանակենք։ Իր փոխարեն զենք ուզեցին, հետո ասել էին քաշով մեկ ոսկի, մենք անգամ դրան էինք պատրաստ։ Բայց չտվեցին, իրեն խոշտանգել ու այրել էին»։


 

Սարգիսի ընտանիքը տարիներ առաջ վերաբնակվել էր Արցախի  Քաշաթաղի շրջանի Գետամեջ գյուղում։  Տիկին Անահիտն  ասում է՝ այդ հողերն իր ամուսինն է ազատագրել։ Այնտեղ տուն-տեղ են դրել, այգիներ են  մշակել։ Ամեն ինչ կանգ առավ հոկտեմբերի 10-ին, երբ կնքվեց առաջին «զինադադարը»։  Թշնամին ամենաշատն իրենց գյուղն էր ռմբակոծում։ Գյուղացիները քիչ ժամանակ ունեին  իրերը հավաքելու։ Նրանք դուրս են եկել տնից այն հույսով, որ մի քանի օրից կրկին վերադառնալու են։

«Մեր գյուղը Իշխանաձորի կողքն էր։ Թուրքերն արդեն Իշխանաձորում էին։ Դուրս եկանք ու տեսանք,  որ գյուղը դատարկվել է, զինվորներին նահանջի հրաման էին տվել, իսկ մեզ ոչինչ չէին ասել։  Գյուղապետը ասեց՝ փախեք ոնց կարող եք։ Ու թե ոնց ենք փախել Աստված գիտի, ոչինչ չենք վերցրել, ոտաբոբիկ դուրս ենք եկել»։

 

Ու մինչ ընտանիքն ապաստանում է Երևանում, Սարգիսն իր ջոկատի հետ Մարտակերտի շրջանի Արագասար գյուղում շարունակում է կռիվը։ Մայրը պատմում է, որ որդու հետ անընդհատ կապի մեջ է եղել։  Հոկտեմբերի 4-ից  հետո այլևս չի զանգել։  Որդու ընկերները տարբեր պատմություններ են պատմում, ոմանք ասում են, որ Սարգիսը վիրավորվել ու թաքնվել է անտառում։

Սարգիսի մարտական ընկերը՝  Անդրանիկ  Ավոյանն այլ բան է պատմում։ Ասում է, որ մարտի դաշտում կռվել են կողք կողքի։ Սարգիսը ջոկատի ամենապատրաստակամ  տղաներից է  եղել։ Եթե հրամանատարը որևէ առաջադրանք է տվել Սարգիսն առաջինն է արձագանքել։ Անդրանիկը Սարգիսի հետ առաջին անգամ չէր մարտադաշտում․ ապրիլյան պատերազմին դարձյալ Քեռու ջոկատով  կռվել են  կողք-կողքի։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր  կայքում.