Ամերիկահայ 3 արվեստագետներ` լուսանկարիչներ Արա Օշականը, Լևոն Փարյանը և ճարտարապետ Վահագն Թովմասյանն արժանացել են Foreign Policy հեղինակաւոր պարբերականի Global Thinkers-2015 հատուկ մրցանակին: Այս մասին գրել է Foreign Policy պարբերականը, հայտնելով նաև, որ արվեստագետները մցանակը ստացել են Լոս Անջելեսում տեղադրված i Witness («Վկայում եմ») նախագծի համար, որի նպատակն է «Պահպանել մի ցեղասպանության պատմություն»: Լրատվամիջոցը նաև նշում է, որ Օշականն ու Փարյանը 20 տարի շարունակ լուսանկարել են Հայոց Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հարյուրավոր դեմքեր` փորձելով այդ ձևով փրկել հայոց ցեղասպանության պատմությունը: Մրցանակի արժանացած երրորդ արվեստագետի` ճարտարապետ Վահագն Թովմասյանի նախագծով է Լոս Անջելեսում տեղադրվել I Witness նախագիծը: