image

Փոքրիկ Թեոյի մկրտությունը ուրախության առիթ դարձավ հարազատների համար. Կնքահայրը Առլեն Շահվերդյանն է

Փոքրիկ Թեոյի մկրտությունը ուրախության առիթ դարձավ հարազատների համար. Կնքահայրը Առլեն Շահվերդյանն է

Երիտասարդ հայ ընտանիքի՝ սիրիահայ հոր եւ իրանահայ մոր մեկ տարեկան որդու՝ փոքրիկ Թեո Զաքարյանի մկրտությունը տեղի ունեցավ Գեղարդի վանքում: Հայ Առաքելական եկեղեցու ավանդական ծեսով անցկացված մկրտության ժամանակ փոքրիկ Թեոն վերանվանվեց Գրիգոր, ի հիշատակ Գրիգոր Լուսավորչի: Նրա կնքահայրը «The Beautified Project» ռոք-խմբի երաժիշտ Առլեն Շահվերդյանն էր, կնքամայրը՝ վերջինիս կինը:  Հայտնի երաժշտի համար այս մկրտությունը նույնպես ուրախության առիթ դարձավ, ինչպես տեղեկացանք, առաջին անգամն է Առլեն Շահվերդյանը մկրտության կնքահայր դառնում եւ սանիկ ունենում: Դուբայում բնակվող Զաքարյանները հենց հայրենիքում են ցանկացել մկրտել իրենց որդուն, ինչն էլ մկրտության խորհուրդը կրկնապատկել է հայրենասեր ընտանիքի համար: 

«Արեւելքը» շնորհավորում է Զաքարյաններին՝ սիրելի Թեոյի մկրտության առթիվ, մաղթում ամենայն բարիք: 

 


Թեոն՝ հայրիկի հետ

 

 


Առլեն Շահվերդյանը՝ Թեոյի հետ