Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: ԶԼՄ-նեը հաղորդում են, որ այսպիսով Անդին դարձավ առաջին իրանցի արվեստագետը, որ արժանացել է այդ պատվին: Միջոցառմանը ներկաների թվում է եղել Մայքլ Ջեքսոնի քույրը` Լաթոյա Ջեքսոնը։
Անդրանիկ Մադադյանը ծնվել է 1958 թվականին ապրիլի 21-ին Թեհրանում, իրանահայերի ընտանիքում, ԱՄՆ է տեղափոխվել 22 տարեկանում, որտեղ էլ դարձել է առավել ճանաչված: Մադադյանի երգերը ճանաչված են հատկապես ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում: Էնդին լույս է ընծայել տասնյակ ալբոմներ, երգում է հայերեն, անգլերեն, արաբերեն, պարսկերեն և հինդի: