image
Հրատապ լուրեր:

Հայ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ սեփական հեծանիվներով մասնակցելու են հեծանվաերթին

Հայ մի  շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ սեփական հեծանիվներով մասնակցելու են հեծանվաերթին

Նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակից «Արևորդի» փառատոնի շրջանակում կմեկնարկի հեծանվաերթ` «Փողկապ և քամի» խորագրի ներքո, տեղեկացնում են «Արևորդի»  փառատոնի կազմակերպիչները:  Արշավն ուղղված է ընդդեմ օդի աղտոտվածության, խոշոր համայնքները մեքենաներով ծանրաբեռնելու տեմպերի աճի:

Այս իրադարձությունն ուշագրավ է նրանով, որ այն հատուկ դրեսկոդ ունի` պաշտոնական հագուստ, փողկապ, նաև՝ բարձրակրունկ կոշիկներ: Կարևոր է նաև, որ հեծանվաերթին իրենց սեփական հեծանիվներով մասնակցելու համաձայնություն են տվել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ:

Միջոցառման կազմակերպիչներն են «Արևորդի» փառատոնի թիմն ու Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: