«Հրապարակ» թերթը կը գրէ.
«Ոստիկանութեան աղբիւրներից տեղեկացանք, որ ներքին զօրքերում չորրորդ գումարտակ է ձեւաւորւում, որը, ըստ նախնական տեղեկութեան, պէտք է ծառայութիւն իրականացնի, այսպես կոչուած՝ բլոկ-փոսթերում: Դա սահմանային ծառայութիւն է լինելու՝ ապաշրջափակման գործընթացից յետոյ տրանսպորտային հանգոյցներում տեղակայուած նոր մաքսակէտերում:
Մեր աղբիւրների փոխանցմամբ՝ հաստիքացուցակը չի փոխուելու, նոր աշխատողներ չեն ներգրաւելու, ներսում վերակազմակերպման արդիւնքում են նոր գունդը համալրելու: Փաստօրէն, ՊԵԿ մաքսաւորներից բացի նաեւ ՆԶ յատուկ պատրաստուածութեան գնդի տղաներն են ներգրաւուելու այդ աշխատանքներին, իսկ սա նշանակում է, որ իշխանութիւնն էլ է հասկանում, որ խաղաղութեան դարաշրջան ասուածը միֆ է»: