Պատուարժա՛ն հիւրեր, ինծի համար շատ բան տեղի ունեցած է այս գագաթնաժողովներու ընթացքին, եւ տեղի կ՚ունենայ նաեւ հիմա: Այդ մասին Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջածիրէն ներս՝ իր ելոյթի ժամանակ, յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Պատմութեան մէջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցաւ Եւրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ Պրահայում: Հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, Երեւանում մասնակցում է այս գագաթնաժողովին, եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբեւէ այցելում է Հայաստան (խօսքը Ճեւտէթ Եըլմազի այցի մասին է - խմբ.):
Հիւսիսային Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահները, ԵԽ նախագահը, Միացեալ Թագաւորութեան, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լիւքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմութեան մէջ առաջին անգամ:
Սա հերթական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթէ չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եւրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմութեան մէջ առաջին անգամ հիւրընկալում է Հայաստանը:
Յարգելի՛ ընկերներ, շնորհակալ եմ, որ համահեղինակեցիք այս պատմութիւնը Հայաստանի համար»,-ըսած է Փաշինեանը: