image

Թրամփ Քիեւին փոխանցած է խաղաղութեան դիմաց զիջումներու առաջարկները. WSJ

Թրամփ Քիեւին փոխանցած է խաղաղութեան դիմաց զիջումներու առաջարկները. WSJ

Ճանաչել Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին եւ հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից. սրանք պատերազմը դադարեցնելու առաջարկներից են, որոնք Սպիտակ տունը փոխանցել է Կիեւին։

Wall Street Journal- ը, վկայակոչելով արեւմտյան չինովնիկներին, գրում է, որ առաջարկների գաղտնի փաստաթուղթը ներկայացվել է Փարիզում՝ հինգշաբթի օրը։

Կիեւը Ռուսաստանի մաս ճանաչելու հնարավորության մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ Bloomberg-ը։ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին ամերիկյան կողմից ասվել է բազմիցս, վերջին անգամ շաբաթ օրը դրա մասին խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, հայտնում է BBC-ին։

Առաջարկներից մեկը նաեւ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ տարածքը չեզոք հայտարարելն ու ԱՄՆ վերահսկողությանը հանձնելն է։ Այդ տարարծքը 2022-ից գտնվում է Ռուսաստան հսկողության տակ։

WSJ-ն հայտնում է, որ Վաշինգտոնն այժմ սպասում է Կիեւի պատասխանին։ Ակնկալվում է, որ պատասխանը կլինի ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախատեսված է Լոնդոնում՝ այս շաբաթավերջին։

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ հանդիպմանը նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, բանագնացներ Սթիֆ Ուիթքոֆի եւ Քիթ Քելլոգի մասնակցությունը։ Հանդիպումից հետո Ուիթքոֆը կմեկնի Ռուսաստան։

Միաժամանակ, պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցը հայտնել է, որ սրանք ոչ թե վերջնական առաջարկներ են, այլ Կիեւի հետ քննարկումների շուրջ գաղափարներ։

WSJ զրուցակիցներն ընդգծել են, որ այս առաջարկները չեն համապատասխանում ոչ Ուկրաինայի, ոչ Ռուսաստանի պահանջներին։ Կիեւը չի ճանաչում Ղրիմի անեքսիան, իսկ Ռուսաստանն իրենն է համարում ուկրաինական չորս տարածաշրջանները։

Այս առաջարկների մեջ ընդգրկված չէ Ռուսաստանի եւս մեկ պահանջ՝ սահմանափակել ուկրաինական զորքերի քանակը, հրաժարվել Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայելուց կամ Կիեւին ռազմական աջակցություն ցուցաբերելուց։