image

Թրամբ պատրաստ է բանավէճի

Թրամբ   պատրաստ է բանավէճի

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցութեան ԱՄՆ նախագահի թեկնածու Տոնալտ Թրամփ յայտարարած է, որ Fox News հեռատեսիլի կայանին հետ պայմանաւորուած է բանավէճի շուրջ իր գլխաւոր ընդդիմախօսի ՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդումով՝ այս մասին ան յայտնեց  իր Truth Social ընկերային ցանցին վրայ։ 

 

Թրամփի խօսքով՝ բանավէճը պէտք է տեղի ունենայ 4 սեպտեմբերին Փենսիլվանիայի մէջ: 

 

«Ես պայմանաւորուած եմ Fox News-ի հետ՝ չորեքշաբթի, 4 սեպտեմբերին, բանավէճ ունենալ Քամալա Հարիսի հետ ։ Fox News-ի բանավէճը տեղի կ’ունենայ Փենսիլվանիայի մէջ», - գրած է ան: 

 

Թրամփ կը պնդէ, որ միջոցառման ներկայ ըլլալու է հանդիսատեսը։ Հարիս տակաւին չէ մեկնաբանած Թրամփի խօսքերը բանավէճին մասին: