image

Թեհրանի «Արարատ» մարզական միութիւնը 80 տարեկան. (Մտորումներ՝ Հենրիկ Խալոյեանէն) (Տեսանիւթ)

Թեհրանի «Արարատ» մարզական միութիւնը 80 տարեկան. (Մտորումներ՝ Հենրիկ Խալոյեանէն)  (Տեսանիւթ)

Օրերս իր 80-ամեայ յոբելեանը կը բոլորէ Իրանի Իսլամական Հանրապետութեան մայրաքաղաք՝ Թեհրանի մէջ կազմուած «Արարատ» մարզական միութիւնը։

Այս բարեբաստիկ առթիւ եւ խնդակցելով միութեան ոսկեշող յոբելեանին, մեր ընթերցող հասարակութեան հետ կը կիսուինք Իրանի հայկական գաղութի ազգային, մարզական եւ մշակութային ոլորտներուն մէջ ուրոյն դեր ունեցող մեր հայրենակից Հենրիկ Խալոյեանի մտորումներով։

 

Նշենք նաեւ, որ Խալոյեան կարեւոր աւանդ ունի Հայաստանի համար, նկատի ունենալով որ ան տարբեր գործունէութիւններու մասնակից դառնալով կը սատարէ Իրան-Հայաստան կապերու ամրացման։

Հ.Մ. «Արարատ»Կ.-ի 80 ամեակի առիթով երբ խօսում ու ի սրտէ շնորհաւորում ես մեր վետերան ըկերներին, անմիջապէս զգում ես մի անբիծ սէր և անկեղծ փառաբանանք՝ պանծալի և յիշարժան պատմութեան, ուր որպէս մի մեծ ընտանիք՝ տեսնում ես հենց քո սեփական պատմութիւնը… 

Ու մի անխափան և պարզ ու անանձնական փափագ, մնալ հսկայ «Արարատ»ի պէս վ՛եհ և կանգուն՝ մեր մատաղ սերունդների դաստիարակութեան սուրբ գործում... 

Այս է պատգամում մեզ մեր անցեալն ու մեր գալիք ապագան:

Խոնարհում՝ անցեալին, հաւատ՝ մեր առաքելութեանը, կամք՝ շարունկելու գործը և փոխվստահութիւն՝ նոր սերունդներին՝ նոր հայացքով նորովի կերտելու նոր նւաճումներ:

80 Ամեայ հսկայ այս կաղնին իր մշտադալար ու բազմաշերտ՝ համայնքային, համաիրանական և համահայկական գոծունէութեամբ՝ Մարզական, Մշակութային, Սկաուտական ու Երէցների հասարակական աշխատանքներով, (Թաւրիզ, Ուրմիա, Գարդաբադ և Շիրազ-ի) չորս մանաճիւղերով՝ պատմական Ատրպատականում՝ Թաւրիզի 70 ամեայ հոբելենական փառապանծ անցեալով և ամեն մէկը իր իսկ կենտրոնի հաւաքատեղիներով ու հիմնականում սփիւռքեան ամենայ ինքնատիպ «Արարարտ Մարզաւան»-ի 75.000 քմ. գեղեցիկ համալիրով՝ որը Իրանհայութեան 50 Ամեայ բաբախուն սիրտն է հանդիսանում ու որպէս ոչ-պետական աննման մի կառոյց՝ խորհրդանիշն է մեր համայնքի միասնութեան, հզօրութեան ու այժմէականութեան... ուր օրեկան բազմաթիւ միջոցառումներով (մարզական գաւաթ, սկաուտական շխատանք, արւեստի դասընթացներ, երէցների կրպակ, ցուցասրահ, միաժամանակ թենիսի, ֆութբոլի փորձեր, լողավազան, ռեստորան, սրճարան, հարսանիք, ընթրիքներ և ընտանեկան հիւրասիրութիւններ...) այսպիսով տարեկան հարիւրաւոր հազարների հասնող այցելուներով աննման մի կառոյց է. օրինակելի կառոյց՝ որի պահպանումն ու ղեկավարումը, այն էլ միութենական սիրողական վարչութիւններով ու մի խօսքոով ՝ ոչ՛ արհեստավարժ դրւածքով մի հսկայ արհեստավարժ կառոյցի ղեկավարումը դարձնում է խիստ բարդ մի հանգոյց, որը սակայն ցայժմ իր կէս դար նւիրական գործունէութեամբ յաջողակ է և փայլուն ադամանդ, մեգափոլիս Թեհրանի սրտում:

Իսկ այս դժւարինը մեր օրերում նոր նւաճումներով շարունակելու՝ ու որպէս մի 80 ամեայ ալեհեր բայց և երիտասարդ հասարակական կառոյց՝ դա պահպանելու և միաժամանակ հայացքը սևեռած Արարատին իր վսեմ նպատակների իրագործելու նպատակով մեր փառապանծ անցեալի անհրաժեշտ լիցքաւորմամբ և մեր ներկայի նւիրեալ անդամների յաջողութեամբ, ու մեզ և մեր գաղափարական գործին հաւատող հովանաւորներով ու նւիրատուներով ... և օրւայ պայմանների և մարտահրաւերներին համապտասխան տոկունութեամբ դէպի առաջ շարժւելու աննկուն կամքով, հարկ է մշակել մշտական վերանորոգ ՝ կարճատև և երկարատև ծրագիր որի իրականացումը պիտի երաշխաւորւի մեր ապակենտրոն և ժողովրդավար կառոյցը ... 

 

մտորումներ (մաս 1)