Հայ Քույրերի վարժարանում առաջնորդվում են յուրաքանչյուր երեխայի եզակիության սկզբունքով, քանի որ յուրաքանչյուրն Աստծո պարգեւն է եւ իր առաքելությունն ունի այս աշխարհում: Այստեղ երեխայի դաստիարակությունը տարվում է բոլոր ուղղություններով` հոգեւոր, ինտելեկտուալ, անձնային, էմոցիոնալ եւ սոցիալական հարթություններով:
Ծրագրային առանձնահատկությունը հայոց լեզվի, մշակույթի ու կրոնի վերաբերյալ առարկաների ուսուցումն է: Այստեղ ուսուցանվում են նաեւ կալիֆոռնիական ակադեմիական ստանդարտի բոլոր առարկաները:
Մանրամասները՝ Ռաֆայել Մնացականյանի տեսանյութում.