image

Տաւուշ-Ղազախ հատուածին մէջ տեղադրուած է առաջին սահմանային սիւնը

Տաւուշ-Ղազախ հատուածին մէջ տեղադրուած է առաջին սահմանային սիւնը

Հայաստան-Ատրպէյճան պետական սահմանի Տաւուշ-Ղազախ հատուածին մէջ տեղադրուած է առաջին սահմանային սիւնը, յայտնած են ՀՀ կառավարութենէն։

«Ապրիլի 23-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրայ, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրուել է առաջին սահմանային սիւնը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակւում են»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։