Մարգարիտա Սիմոնեանի վիրահատութիւնը լաւ անցած է: Այս մասին ան գրած է իր թելեկրամեան ալիքով:
«Մի քանի ժամ առաջ ես դուրս եկայ անզգայացումից եւ արդէն շոքոլատէ սալիկ եմ ուտում։ Դեռ դանդաղ եմ տպում եւ ծուռ, ներէք ինձ։ Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր անհանգստանում եւ աղօթում էին։ Ես ձեզ նոյնպէս սիրում եւ գնահատում եմ։ Շարունակութիւնը Տիրոջ ձեռքերում է։ Ես կը վստահեմ Նրան», - գրած է «Ռոսիա Այսօր» եւ RT հեռատեսիլային ալիքի գլխաւոր խմբագիրը:
Նշենք, որ Մարգարիտա Սիմոնեանի մօտ քաղցկեղ ախտորոշուած է եւ ան շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: