Եթէ գիւղի մէջ դպրոց չկայ, մանկապարտեզ չկայ, տաք ջուր չկայ եւ բարեկեցութեան պայման չկայ՝ ինչո՞ւ պէտք է չարտագաղթեն մարդիկ: Այս մասին Շաքիի ջրվէժի տարածքին մէջ Սիսիանի աւագ դպրոցի աշակերտներու հետ հանդիպման ժամանակ յայտնած է Նիկոլ Փաշինեանը:
«Մեր խնդիրն այն է, որ գիւղում ապրելը չնշանակի վատ ապրել, ու մարդը լաւ ապրելու համար ստիպուած գնայ քաղաք»,- նշած է ան:
Փաշինեանի խօսքով՝ առանց ոռոգման ջուրի գիւղերը չեն կրնար չդատարկուիլ:
«Խաղաղութեան պարագայում զբօսաշրջային մեծ հոսքեր կը գնան գիւղ: Սահմանամերձ համայնքներում մարդիկ հարցնում են ինձ՝ արդեօ՞ք յոյս կայ, որ իրենց մօտ էլ սահմանազատում կը լինի: Անասունը գնում անցնում է այն կողմ ու կորցնում են նրան:
Սիւնիքի եռօրեայ այցս քաղաքական կեղծիքի բացայայտման մեծ միջոցառում դարձաւ: Սահմանազատման գործընթացը որպէս աղէտ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա»,- նշած է ան: