image

Ռազմիկ Դաւոյեանը շիտակ մտաւորական էր. Սերժ Սարգսեանի գրառումը

Ռազմիկ Դաւոյեանը  շիտակ մտաւորական էր. Սերժ Սարգսեանի գրառումը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական ուղերձ յղած է բանաստեղծ, հրապարակախօս Ռազմիկ Դաւոյեանի մահուան կապակցութեամբ:

Ուղերձին մէջ ըսուած է.

«Խոր վշտով ընդունեցի ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դէմքերից մէկի՝ անուանի բանաստեղծ, հրապարակախօս Ռազմիկ Դաւոյեանի մահուան լուրը:

Դաւոյեանը մեծ աւանդ ունի արդի հայ քնարերգութեան զարգացման գործին մէջ: Նրա ստեղծագործութիւնները տասնամեակներ շարունակ, ինչպէս խորհրդային տարիներին, այնպէս էլ Հայաստանի անկախութեան շրջանում, ընդունուել եւ սիրուել են ընթերցողների կողմից, թարգմանուել աշխարհի տարբեր լեզուներով եւ ճանաչում գտել նաեւ օտարալեզու գրասէրների շրջանում:

Մտաւորականի իր շիտակ կեցուածքով նա երբեք անհաղորդ չի եղել մեր պետութեան ու ժողովրդի ձեռքբերումներին ու խնդիրներին:

Անդառնալի կորստի կապակցութեամբ խորին ցաւակցութիւն եւ զօրակցութիւն եմ յայտնում Ռազմիկ Դաւոյեանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ անուանի մտաւորականի բազմահազար ընթերցողներին»: