image

Փոխվարչապետներու աշխատանքային խումբը յաջողած է մօտեցնել Երեւանի եւ Պաքուի դիրքորոշումները

Փոխվարչապետներու աշխատանքային խումբը յաջողած է մօտեցնել Երեւանի եւ Պաքուի դիրքորոշումները

«Փոխվարչապետների աշխատանքային խմբին յաջողուել է մօտեցնել Երեւանի եւ Պաքուի` շատ հարցերով, մասնաւորապէս, սահմանային եւ մաքսային հսկողութեան հարցով դիրքորոշումները»: Այս մասին ըսած է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը:

«Հարաւային Կովկասում ճանապարային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունէութիւնը կառուցողական եմ համարում: Դա, անկասկած, բարդ աշխատանք է, սակայն պէտք է նշեմ, որ կողմերին յաջողուել է մօտեցնել շատ հարցերով դիրքորոշումները», նշեց ան:

Մհեր Գրիգորեանի խօսքով` «տուեալ պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել մայրուղիների եւ երկաթուղային ենթակառուցուածքների հետագայ օգտագործման եւ վերականգնման հետ կապուած հարցերի մշակումը»: