image

Փաշինեանի դէմ բողոքի հաւաք

Փաշինեանի դէմ բողոքի հաւաք

Նիկոլ Փաշինեանը նոր ընտրուած էր, երկու օրը մէկ լայվ կը մտնէր կ՚ըսէր՝ ժողովուրդ ջան, կը գրկեմ, կը համբուրեմ ձեզ, այդ օրէնքը ընդունելու ժամանակ թող մէկ հատ խորհդակցէր ժողովուրդի հետ: Այս մասին լրագրողներու հետ զրոյցին կառավարութեան դիմաց ըսած է բողոքի ցոյցի մասնակիցներէն մէկը:

Նշենք, որ տնտեսվարողներն ցոյցեր կ՚իրականացնեն կառավարութեան առջեւ՝ կը դժգոհին հարկերու բարձրացումէն:

«Մեզ արհամարհում են,  չեն պատասխանում մեր բողոքներին, այն անգամ հաւաքուեցինք մտանք, ոչ մէկ աշխատակազմից չեկաւ, ասացին՝ նամակ գրէք, մենք կը փոխանցենք: Մի անգամ միայն հանդիպել են մասնագէտները, ասացին՝ սա բարդ հարց է, կը յետաձգենք 26 թուին: Նոր տարուց առաջ Փաշինեանն Աշտարակում հանդիպում է ունեցել, յետոյ ասացին՝ յունուարի մէկից է օրէնքը»,-ըսած է ան:

Անոր խօսքով՝ սա կը նշանակէ հեղինակը Նիկոլ Փաշինեանն է: Իսկ թէ ինչ փոխզիջման պատրաստ են երթալու անոնք, ան ըսած է. «Փոխզիջումը հետեւեալն է՝  այդ 10 տոկոսը վերանայեն, դա շատ-շատ է, յետոյ այդ թղթաբանութիւնը՝ մանաւանդ օգտագործած ապրանքներինը չես կարող թուղթ տալ, չկայ նման բան: Ոնց որ շտրաֆի մատերիալ դարձնեն, հարկայինը գայ ու տուգանի, ոնց կը լինի՞»,-ըսած է ան:

Անոր խօսքով՝ 90 տոկոսը դժգոհ է: «Ովքեր ապրանք ներկրող են, փաստաթղթով աշխատում են, բայց մեծ մասն օգտագործած ապրանք է վաճառում Գնունու շուկայում առանց փաստաթղթի, մարդը եթէ 3-4 հազարի առեւտուր է անում, դա իր համար լաւ է, հիմա դա չի թողնում Նիկոլ Փաշինեանը»,-ըսած է ան:

Դիտարկման՝ անոնց շարքերուն մէջ մարդիկ կան, որ կ՚ըսեն իշխանութիւնը մեղք չունի, ցոյցի մասնակիցն ըսած է. «Հէնց իշխանութիւնն է մեղաւոր, հէնց Նիկոլ Փաշինեանն է մեղաւոր, բա ո՞վ է հրամանները տալիս»: