image

Պաքուի մէջ պահուող Դաւիթ Իշխանեանը պիտի մնայ ՀՅԴ Բիւրոյի անդամ. Արմէն Ռուստամեան

Պաքուի մէջ պահուող Դաւիթ Իշխանեանը պիտի մնայ ՀՅԴ Բիւրոյի անդամ. Արմէն Ռուստամեան

Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ։ Այս մասին ՀՅԴ նորընտիր Բյուրոյի կազմի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: 

«Պարզաբանենք Դավիթ Իշխանյանի պարագան, գիտեք, մեր ընկերը բանտարկված է, Բաքվի բանտում է, ունենք նաև լուրեր, որ առողջական խնդիրներ ունի: Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն վճռական որոշումների ընթացքի մեջ է՝ կապված մեր ռազմագերիների ազատման խնդրի հետ: «Դա մեր գլխավոր հարցերից մեկն է լինելու և մեր Հայ դատի գրասենյակը, մեր բոլոր կառույցները ամեն ինչ անելու են, որ օր առաջ մեր ռազմագերիները վերադարձվեն: Այս առումով ունենք իրավական, քաղաքական աշխատանքի բաժանում մեր մեջ, որ մեր բոլոր կառույցները՝ լինի Հայաստանում թե Սփյուռքում, պետք է սա առաջնահերթ խնդիր դիտեն»,- շեշտեց պատգամավորը:

Նա նշեց, որ երբ Դավիթ Իշխանյանն ազատության մեջ լինի ու վերադառնա, նա պետք է համալրի Բյուրոյի կազմը։ «Սա միաձայնությամբ է որոշվել, մինչև անգամ նոր բյուրոյի ընտրության հարցի օրակարգ մտնելը: Դավիթ Իշխանյանը պահպանում է բյուրոյի անդամի իր կարգավիճակը։ Արցախի կառույցը նույնպես մենք պահպանում ենք: Գիտեք՝ Արցախը կենտրոնական կոմիտե էր, և այս ամեն ինչից հետո մեր կառույցի հիմնական մասը, բնականաբար, գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստան»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ այսկերպ իրենք կարևորում են իրենց հանձնառությունը՝ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը հետապնդելու առումով:

«Պահպանելով Արցախի մեր կառույցը՝  նաև նպատակ ունենք ամեն ինչ անել, որ Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի Հայաստանում: Այն ղեկավարությունը, որ Արցախի ժողովուրդն իր ազատ կամքով ձևավորել է, այդ ղեկավարությունն այսօր վտարանդի կարգավիճակում է, բայց այդ ղեկավարությունը և այն ինստիտուտները, որոնք Արցախն ունեցել է, որպես անկախ պետություն, այդ ինստիտուտները պահպանելու խնդիր ունի»,- ասաց նա: