image
Հրատապ լուրեր:

Նենսի Փելոսիի այցին մասին

Նենսի Փելոսիի այցին մասին

Միջազգայնագէտ  Սուրէն Սարգսեան դիմատետրեան իր էջով անդրադարձած է Ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեայ Նենսի Փելոսիիի Երեւան տալիք այցին։

Ան մասնաւորապէս գրած է.-  

Փելոսիի այցի մանրամասները. Հայաստան երբեւէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտօնեան

Օգոստոսի 23-ին եւ 25-ին գրել էի Փելոսիի այցի մասին իմ ֆէյսպուքեան էջում: Հիմա կարող եմ արդէն փակագծեր բացել եւ մանրամասներ ներկայացնել: 

1. Փելոսին Ամերիկայի ամէնից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Պայտընի թիմակիցը:

2. Այցի նախաձեռնութիւնն անձամբ Փելոսիինն է: 

3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետութիւններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ատրպէյճանական օրակարգ չկայ (առնուազն այս պահին): 

4. Ամերիկեան մամուլում տեղեկութիւններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցութեանը յաղթել նոյեմբերին, յետոյ անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակուել):

5. Ի հարկէ նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրութիւններ են, դեմոկրատներին պէտք են հայկական ձայներ: Սակայն պէտք է հաշուի առնել, որ Փելոսին հայերի լաւագոյն բարեկամներից է Քոնկրէսում եւ Հայաստան գալը նաեւ անձնական մոթիւ ունի (մանաւանդ հնարաւոր պաշտօնաթողութիւնից առաջ):

6. Եւ ամենակարեւորը. 

Երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ատրպէյճանական ագրեսիան (յարձակումը) տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, յետաձգել այցը, կամ Պաքու էլ գնալ՝ պարիտետը (հաւասարութիւն) պահելու նպատակով: Նրա ամուսնու անուան շուրջ էլ վերջերս սկանդալ (գայթակղութիւն) էր ԱՄՆ-ում: Սակայն Փելոսին որոշել է, չնայած պատերազմին եւ ներամերիկեան քաղաքական գործընթացներին այդուհանդերձ գալ Հայաստան եւ մենք պէտք է այս հանգամանքը ի օգուտ մեզ օգտագործենք (եթէ ունակ ենք): 

Ի դէպ, հենց տեղեկացել եմ այցի մասին (մօտ մէկ ամիս առաջ) առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաեւ Արցախ: Առաջարկս ընդունել են, թէ ոչ՝ տեղեակ չեմ: