«Հայաստանի եւ Թուրքիոյ յարաբերութիւնները այնպիսի խրթին հարցեր ունին, որ Թուրքիան միշտ նախապայմաններ ունի»։ Այս մասին ըսած է թրքագէտ Անդրանիկ Իսպիրեան։
«Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման առաջին փորձի ժամանակ, երբ Թուրքիան ստորագրեց յարաբերութիւնները կարգաւորող արձանագրութիւններ, գրուած էր, որ յարաբերութիւնները պէտք է կարգաւորուեն առանց նախապայմանների, սակայն խորհրդարանը չվաւերացրեց, քանի որ Թուրքիան առաջ քաշեց բանաւոր նախապայման՝ շրջաններից գոնէ մէկը յանձել Ատրպէյճանին։ Թուրքիան միշտ էլ ասել, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւնները կարգաւորել, բայց Արցախի հարցն էր առաջինը մէջբերում։ Պատերազմից յետոյ եւս Թուրքիան խօսում է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման, սակայն արդէն Արցախի մեծ մասի յանձնումից յետոյ մի քանի նախապայման է առաջ բերում, այդ թւում՝ միջանցքի հարցը։ Նոյնիսկ նախապայմանի բաւարարումից յետոյ էլ, միեւնոյն է, Թուրքիան միշտ ունենալու է նախապայմաններ՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումից պահանջից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչումը եւ այդպէս շարունակ:
Ես հաւատում եմ, որ որեւէ հայ, անկախ ամէն ինչից, չի կարող ընդունելի համարել միջանցքի հասկացութիւնը Հայաստանում։ Այլ հարց է, թէ իրենք իրենց քաղաքականութեան արդիւնքում ինչպիսի կորուստներ բերեցին, որ հիմա հասել ենք նման վտանգի։ Այս պահին սրա միակ պատասխանատուն իշխանութիւնն է։ Ես այս իշխանութիւնների կարողութիւնների վրայ խիստ կասկածում եմ, բայց յուսով եմ, որ գոնէ այս անգամ դաշնակիցների օգնութեամբ կը կարողանան ի օգուտ մեզ այս հարցը լուծել»:
Նիւթը՝ NEWS.am-էն: