Պաշտպանութեան նախկին նախարար, «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեան դիմատետրեան իր էջի միջոցաւ կոչ ըրած է մասնակցելու 2 սեպտեմբերին կայանալիք «Դիմադրութեան շարժման» հանրահաւաքին։
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30, Ֆրանսայի հրապարակում տեղի է ունենալու հանրահաւաք:
Կո՛չ եմ անում մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներիս, մեր բոլոր համակիրներին, պետականամէտ, գիտակից ուժերին գա՛լ Ֆրանսայի հրապարակ եւ միանա՛լ պայքարին:
Կանգնե՛նք Արցախի կողքին: Միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ատրպէյճանական զօրքերը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից՝ վերականգնելով հայ ժողովրդի պայքարի մարտական ոգին եւ անվտանգութեան, արժանապատւութեան հիմքերը»,-գրած է ան: