image
Հրատապ լուրեր:

2026-ի գլխավոր եկեղեցական տոները

2026-ի  գլխավոր եկեղեցական տոները

2026-ն արդեն մտել է իր հունի մեջ, ներկայացնում ենք տարվա գլխավոր եկեղեցական տոները

Այս տարի Ս․ Սարգսի տոնը տոնվելու է հունվարի 31-ին։ 

Մեծ Պահքը սկիզբը  փետրվարի 16-ին է։

Միջինքը՝ մարտի 11-ին,

Ծաղկազարդը՝ մարտի 29-ին,

Ս․ Հարությունը (Զատիկ)՝ ապրիլի 5-ին։

Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ)՝  հուլիսի 12-ին,

Աստվածածնի Վերափոխման տոնը՝ օգոստոսի 16-ին, 

Խաչվերացը՝ սեպտեմբերի 13-ին,

Ս․ Թարգմանչացը՝ հոկտեմբերի 10-ին,

Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է։ 

Հայ եկեղեցու տաղավար տոներն են՝ Սուրբ Ծնունդ եւ Աստվածահայտնություն, Սուրբ Զատիկ, Վերափոխումն Սուրբ Աստվածածնի, Վարդավառ, Խաչվերաց։

Շարժական տոները կապված են Սուրբ Զատիկ (Հարության) տոնի հետ, համաձայն Լուսնի լրումի։

Հայ եկեղեցին ունի նաեւ հաստատուն՝ անշարժ տոներ։ Անշարժ են այն տոները, որոնք հաստատուն կերպով կապված են ամսաթվերին եւ ոչ թե՝ շաբաթվա օրերին։

Դրանք են՝ հունվարի 5-ից մինչև 13-ը ներառող իննյակ օրերի տոները. Ճրագալույց Սուրբ Ծննդյան (հունվարի 5), Սուրբ Ծնունդ եւ Աստվածահայտնություն (հունվարի 6), Սուրբ Ծննդյան յոթնյակը կամ ութօրեքը (հունվարի 7-12), Անվանակոչություն (հունվարի 13)․ Տյառնընդառաջ (փետրվարի 14), Ավետում (ապրիլի 7), Ծնունդ Աստվածածնի (սեպտեմբերի 8), Ընծայումն Աստվածածնի (նոյեմբերի 21), Հղություն Աստվածածնի (դեկտեմբերի 9)։

Հաստատուն օրեր ունեն Աստվածածնի Վերափոխման (օգոստ. 15) և Խաչվերաց (սեպտ. 14) տոները, բայց Հայ եկեղեցին դրանք նշում է այդ օրերին ամենամոտ կիրակի օրը։

Սրբոց հիշատակը կատարվում է ոչ թե ամիսների հաստատուն օրերով, այլ յոթնյակի դրությամբ, որը շաբաթների հաջորդությունն է։ Շաբաթվա մեջ միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին կարող են սրբերի հիշատակները նշվել։