image

Մեքսիքան 2,000 զինուnր ուղարկած է Խալիսքո քաղաք, «Էլ Մենչո»ի սպանութենէն ետք

Մեքսիքան 2,000 զինուnր ուղարկած է Խալիսքո քաղաք, «Էլ Մենչո»ի սպանութենէն ետք

Մեքսիկան 2000 զինվոր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մահվանից հետո, հայտնում է Ռոյթերս-ը:

Մեքսիկայի իշխանությունները երկուշաբթի օրը լրացուցիչ 2,000 զինվորական են տեղակայել արևմտյան Խալիսկո նահանգում՝ Մեքսիկայի ամենափնտրվող կարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերայի, ով հայտնի է «Էլ Մենչո» անունով, ձերբակալությանը և մահվանը հաջորդած բռնությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի առնվազն 5 նահանգում զանգվածային անկարգություններ են բռնկվել երկրի «Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ հայտնի որպես Էլ Մենչո, հնարավոր սպանության մասին լուրերից հետո: 

Իշխանությունները հայտնել են, որ իրականացված հատուկ գործողության և դրան հաջորդած բռնությունների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել, այդ թվում՝ Ազգային գվարդիայի ռազմական ոստիկանության 25 անդամ և խմբավորման 34 ենթադրյալ անդամ։ Կարտելի կողմնակիցները ավելի քան մեկ տասնյակ նահանգներում հրկիզել են ավտոմեքենաներ և ստեղծել 85 ճանապարհային արգելափակոցներ: