Կան բարդագոյն եւ շատ ցաւոտ գործընթացներ, որոնց մէջէն պէտք է անցնի ժողովուրդը, հասարակութիւնը ինքնամաքրման եւ վերածնունդի համար։ Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Արցախի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը:
«Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիւ (առարկայական) բնոյթ, որոնք թելադրուած են ստեղծուած իրավիճակով։ Մարտահրաւէրը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը եւ ապաքինումը անհնար է։ Այստեղ գլխաւորը հաւատի ամրապնդումն է, հայրենասիրութիւնը, պրոֆեսիոնալիզմը (մտարուեստութիւն) եւ բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը»,-գրած է Բաբայեան։