Մարալ Նաջարյանը Հայաստան է վերադարձել

Մարալ Նաջարյանը Հայաստան է վերադարձել

Ադրբեջանական գերեվարությունից ազատված եւ Բեյրութ գնացած Մարալ Նաջարյանը, այնտեղ 6 ամիս ապրելուց հետո, Հայաստան է վերադարձել: Այդ մասին տեղեկանում ենք Լիբանանից, որտեղ նա հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՅԴ Է. Ակնունի ակումբում,՝ շնորհակալություն հայտնելով գերեվարությունից ազատվելու հարցում իրեն աջակցելու համար: Նաջարյանը մասնավորապես նշել է, որ իր գերեվարությունից ազատման գործում մեծ է եղել նաեւ Լիբանայի եւ այնտեղի հայկական կառույցների դերը, որոնք տարբեր նամակներ են հղել միջազգային կազմակերպություններին եւ Ադրբեջանին:

Մարալ Նաջարյանն ասել  է, որ հայրենիք է վերադառնում մեծ հույսերով՝ այնտեղ աշխատանք գտնելու եւ իր կյանքը շարունակելու ծրագրով:

 

Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերին՝ եռակողմ հայտարարության հաջորդ օրը, երբ լիբանանահայ Վիգեն  Ուլջեքյանի հետ գնացել էին Շուշիից վերցնելու իրենց իրերը: Նրանք պատերազմից առաջ էին վերաբնակեցման ծրագրով փոխադրվել Բերձոր, սակայն չէին հասցրել բնակվել Արցախում: Մարալը Ռուսաստանի միջնորդությամբ ազատ էր արձակվել գերությունից ազատվել այս տարվա մարտին եւ Թուրքիայի ճանապարհով հանձնվել Լիբանանին: Նրան ուղեկցած մյուս լիբանահային՝ Վիգեն Ուլջեքյանին Ադրբեջանը քրեական մի քանի հոդվածներով 20 տարվա բանտարկության է դատապարտել: