image

Կոտայքում կրակել են Կարմիր գրքում գրանցված քարարծվի վրա

Կոտայքում կրակել են Կարմիր գրքում գրանցված քարարծվի վրա

Հունվարի 2-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:

Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:

Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թեւի հավանական հրազենային վնասվածք, հյուծված եւ ջրազրկված է։

Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան, որտեղ նրան առաջին օգնություն է ցուցաբերել, բայց թռչունը վիրահատության կարիք ունի: 

Նշենք, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում եւ գնահատվում է որպես խոցելի տեսակ։