image

Իրանի արեւելեան սահմաններուն մեկնարկած է սահմանային արգելապատնէշներու կառուցումը

Իրանի արեւելեան սահմաններուն մեկնարկած է սահմանային արգելապատնէշներու կառուցումը

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին այցելել է երկրի արևելյան սահմաններ, որտեղ մեկնարկել է սահմանային արգելապատնեշների կառուցումը՝ հայտնում է ISNA գործակալությունը:

«Մենք հարգում ենք մեր բոլոր հարևաններին, բայց երկրի այս հատվածում սահմանների արգելափակման նախագիծն իրականացնում ենք՝ հիմք ընդունելով անվտանգային նկատառումները»,- նշել է Հեյդարին:

Անվտանգային խնդիրների թվում նա առանձնացրել է թմրամիջոցների մաքսանենգությունը, ահաբեկիչների գործունեությունը:

Իրանի ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները ISNA-ի հետ զրույցում հայտնել են, որ պատերը չեն կառուցվելու Աֆղանստանի ու Պակիստանի հետ սահմանների ամբողջ երկայնքով, այլ միայն խոցելի հատվածներում, ինչպես նաև սահմանների պաշտպանության համար կիրառվելու են ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, կվադրոկոպտերներ: