Հայաստանը լաւ կը հասկնայ, որ հնարաւոր չէ միաժամանակ ըլլալ թէ՛ Եւրոմիութեան, թէ՛ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ, եւ երբ նման անհրաժեշտութիւն առաջանայ՚՚, համապատասխան որոշումը պիտի ընդունին Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին «ԹԱՍՍ»-ի թղթակցի հետ հարցազրոյցին յայտարարած է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը։
«Մենք շատ լաւ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի եւ Եւրամիութեան անդամ, եւ ակնյայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կը լինի համապատասխան որոշում ընդունել։ Ընդ որում՝ այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կընդունեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,-ըսած է Գրիգորեանը։
Գրիգորեանը նաեւ նշած է, որ «Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժէք անդամ է, կառուցողական համագործակցութիւն է վարում, ամբողջութեամբ մասնակցում է քննարկումներին եւ բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։