Տեղեկատուական անվտանգութեան փորձագէտ՝ Սամուէլ Մարտիրոսեան դիմատետրեան իր էջով գրած է․-
«Ցաւօք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինսթակրամ ու Ֆեյսպուք պրոֆիլների կոտրուելու մաշտապները։ Աննկարագրելի քանակի հաշիւներ են կոտրւում։ Ու անընդհատ, դադար չկայ։
Մարդիկ ահաւոր անլուրջ են մօտենում իրենց հաշիւների անվտանգութեանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել Ինսթակրամում, ու մէկ րոպէում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգութեան մասին։ Ոնց որ իրական կեանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենայ, տո դուռ էլ չդնես։
Դպրոցական էրեխեքի հաշիւները թոննաներով կոտրում են, նամակագրութիւնները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում եւ այլն, եւ այլն, եւ այլն․․․
Կոտրուած հաշիւը յետ բերել շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար աւելի լաւ է գործը դրան չհասցնէք։
Մի մուտքագրէք ձեր գաղտնաբառը ամէն անյայտ յղումով։ Մի մասնակցէք անհասկանալի մրցոյթների։ Մի հաւատացէք, որ բան էք շահել։ Մի հաւատացէք ամէն մի վախենալու նամակի իբր Ֆեյսպուքից կամ Ինսթակրամից։ Եթէ գաղտնաբառն էք մուտքագրում, տասն անգամ համոզուէք, որ հասցէն հենց ընկերային ցանցինն է, այլ ոչ թէ նման մի բան։ Դժուար ա՞, լուրջ չեմ հասկանում։
Եթէ կոտրել են, փորձէք այս յղումներով։ Ու յոյս չունենաք, որ փողով ինչ-որ բարի հաքերներ ձեզ յետոյ կ'օգնեն, եթէ չստացուի վերականգնել։
Ֆեյսպուքը վերականգնելու համար․ https://www.facebook.com/hacked
Ինսթակրամը վերականգնելու համար․ https://help.instagram.com/149494825257596… »։