image
Հրատապ լուրեր:

Հայաստանի ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակեայ անդամակցութիւնն անհնար է. Լաւրով

Հայաստանի ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին  միաժամանակեայ անդամակցութիւնն անհնար է. Լաւրով

ՌԴ ԱԳ նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը նրա միաժամանակյա մասնակցության հետ։ Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդունել է, որ համապատասխան ընտրությունը պետք է կատարեն հայ ժողովուրդը և իշխանությունը: 

«Դա տեխնիկապես անհնար է և անհամատեղելի ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև քանի որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր չափանիշներին»,- ասել է նա։

 Լավրովի ձևակերպմամբ՝ այդ չափանիշները ենթադրում են համապատասխանություն ԵՄ արտաքին քաղաքականությանը՝ այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցները։

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու՝ Դոնալդ Թրամփի մտադրությանը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներսում Գրենլանդիայի և այլ հարցերի շուրջ տարաձայնությունները սպառնում են Հյուսիսատլանտյան դաշինքի գոյությանը:

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, որ եթե ԱՄՆ-ը չստանա Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը՝ Լավրովը շեշտել է՝ կղզին գրավելու որևէ ծրագիր չունեն: Նաև ռուս դիվանագետը համեմատել է Գրենլանդիան և Ղրիմը: 

«Ղրիմը Ռուսաստանի անվտանգության համար ոչ պակաս կարևոր է, քան Գրենլանդիան՝ Միացյալ Նահանգների համար»,- հավելել է նախարարը։