image

Եվրոպացի ուսանողները՝ հայկական տարազներով

Եվրոպացի ուսանողները՝ հայկական տարազներով

Երկշաբաթյա կրթական ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Օքսֆորդի, Լայպցիգի, Բեռլինի Հումբոլդտի, Դրեզդենի եւ բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների 30-ից ավելի ուսանողներ՝ մասնակցելու Ժան Մոնե ձմեռային դպրոցին: Դպրոցի ծրագիրը մեկնարկել էր Եվրասիա միջազգային համալսարանում:

Դասերից բացի ուսանողները մասնակցել են մշակութային զանազան ծրագրերի, պարզվել է, որ նրանք գրեթե ամեն բան գիտեին Հայաստանի պատմության, մշակույթի ու կոլորիտի մասին եւ մեծ սիրով են ընդունել  հայկական տարազներով լուսանկարվելու համալսարանի առաջարկը: