Անհեթեթ փաստարկ է, որ այդ դէպքում թուրքական տնտեսական տարածում կը լինի, ներդրումները վատ բան են: Եթէ Թուրքիային պէտք է, որ էդ սահմանը բացելով մեզ համար վատ լինի, վաղուց բացել էին, 30 տարի փակ չէին պահի:
Սա քայլ մը առաջ է, երրորդ երկիրներու քաղաքացիներու համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման պայմանաւորուածութիւնը շատ կարեւոր քայլ է:
Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցին ըսած է ՀՀ յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էտմոն Մարուքեանը:
«Ասում են, սա ատրպէյճանցիների համար են արել, եթէ հայ-ատրպէյճանական յարաբերութիւնները կարգաւորուեն այնքան շուտ, որքան էս սահմանն է բացուելու, այո, ատրպէյճանցիներն էլ կարող են Հայաստանով անցնել: Երբ որ Հայաստան-թուրքիա յարաբերութիւնները կարգաւորուեն, արդէն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները կարող են անցնել: Անհեթեթ փաստարկ է, որ այդ դէպքում թուրքական տնտեսական տարածում կը լինի, ներդրումները վատ բան են: Եթէ Թուրքիային պէտք է, որ էդ սահմանը բացելով մեզ համար վատ լինի, վաղուց բացել էին, 30 տարի փակ չէին պահի», նշած է Մարուքեան: