image
Հրատապ լուրեր:

Երկու շաբթուան ընթացքին պիտի սկսի Սահմանադրական բարեփոխումներու իրազեկման արշաւը․ Գալեան

Երկու շաբթուան ընթացքին պիտի սկսի Սահմանադրական բարեփոխումներու իրազեկման արշաւը․ Գալեան

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսվի Սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավը և բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ կա խորհրդի քվեարկությունը՝ կներկայացվի հանրությանը։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Աժ-ում ճեպազրույցի ժամանակ։

«Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում։ Վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության և Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին դրանք պետք է լինեն Սահմանադրության տեքստում»,- ասել է նախարարը։

Գալյանը նաև հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դեռևս Հռչակագրին չի անդրադարձել։

«Նախաբանը և առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել, ուստի Հռչակագրին չենք անդրադարձել»,- ասել է նախարարը։

Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։