Լիբանանում Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի Ազատ Հայրենասիրական Շարժում կուսակցության նախագահ Ջեբրան Բասիլին, տեղեկանում ենք դեսպանատնից: Հանդիպմանը քննարկվել են հայ-լիբանանյան եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ զարգացումները, դրանցից բխող հնարավոր վտանգները եւ աղետալի հետեւանքները։
Հիշեցնենք, որ Բասիլը Լիբանանի նախկին նախագահ Միշել Աունի փեսան է եւ Լիբանանում ազդեցիկ քաղաքական գործիչ: