image

Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնում

Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնում

Ծաղկազարդ (ապրիլի 2)

Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին

Անդաստան (ոստերի օրհնություն) եւ մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

Սուրբ Պատարագ եւ մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլ 4)

Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 6)

Առավոտյան ժամերգություն եւ Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։

Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։

Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 7)

Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։

Երեկոյան ժամերգություն եւ Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 8)

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը 17:30-ին։

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 9)

Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին: