image

«Արցախը երբեք չի լինելու Ատրպէյճանի կազմում». ՀՅԴ երիտասարդուհիներու բողոքի գործողութիւնը (Տեսանիւթ)

«Արցախը երբեք չի լինելու Ատրպէյճանի կազմում». ՀՅԴ երիտասարդուհիներու բողոքի  գործողութիւնը  (Տեսանիւթ)

ՀՅԴ երիտասարդները գործողութիւն կատարած են Երեւանի մէջ տեղի ունեցող Media Festival-ի ժամանակ, որուն կը մասնակցին հեղինակաւոր միջազգային լրատուականներու ներկայացուցիչներ: Այս մասին կը յայտնեն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութենէն:

«ՀՀ քարտէզն առանց Սիւնիքի տեղադրող եւ հայաստանեան իրադարձութիւնները իշխանական տեսանկիւնից լուսաբանող անգլալեզու EVN Report-ն այս օրերին միջազգային Media Festival է անցկացնում Երեւանում, որին մասնակցում են հեղինակաւոր միջազգային լրատուականների ներկայացուցիչները:

Մի խումբ երիտասարդներ այսօր ներկայ են գտնուել մետիա փառատօնին եւ հնչեցրել հայ ժողովրդի ձայնը:

 -«Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ատրպէյճանի կազմում

- Այս «խաղաղութեան դարաշրջան» կոչուածը մեզ` հայերիս համար, նշանակում է Ցեղասպանութիւն: Դադարէք զբաղուել դրա փրոփականտայով:

- Եւ դու @EVN Report այլեւս երբեք չհամարձակուես տեղադրել Հայաստանի քարտէզն առանց Սիւնիքի», կ'ըսուի ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան ֆէյսպուքեան էջով: