image

Արցախի խնդրով Մխիթարեանէն կոչ

Արցախի խնդրով Մխիթարեանէն կոչ

«Ինթըր»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեան իր ընկերային հարթակներու էջերով անդրադարձած է Արցախի շրջափակման։

«Աւելի քան 30 000 երեխայ եւ նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդէն 8 ամիս ենթարկւում են շրջափակման եւ տանջանքների: Իրենց հայրենիքում նրանք սովի եւ հումանիտար (մարդասիրական) աղէտի եզրին են՝ առանց կենսական նշանակութիւն ունեցող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների»,- գրած է Մխիթարեան:

«Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականութիւնն աղէտ է, որը պահանջում է անյապաղ գործողութիւններ: Յանուն երեխաների պէտք է վերջ տալ այս պատերազմին, որպէսզի նրանք սկսեն վերականգնուել: Պէտք է սկզբունքային եւ անարգել մարդասիրական հասանելիութիւն ապահովել Լաչինի միջանցքով»,- գրած է ֆութպոլիստը: