image

Արցախցինե՛ր, մի վառեք ձեր բնակարանները, խանութները... Նախարարության հորդորը

Արցախցինե՛ր, մի վառեք ձեր բնակարանները, խանութները... Նախարարության հորդորը

Արցախի Ներքին Գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ արցախցիներին խնդրելով չվառել իրենց բնակարանները: 

«Հարգելի՛ հայրենակիցներ 

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն,  հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։

Կարեւոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն եւ պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է Արցախի Ներքին Գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հայտնի են մի շարք դեպքեր, երբ արցախցները, տեղահանվելով իրենց հայրենիքից, վառում են բնակարանները, տները, կառույցները՝ դրանք ադրբեջանցիներին չթողնելու համար: Շատերն էլ պարզապես փակում են սեփականությունների դռները եւ վերցնում բանալիները՝ հավատալով, որ մի օր վերադառնալու են: