Արցախի Ներքին Գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ արցախցիներին խնդրելով չվառել իրենց բնակարանները:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։
Կարեւոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն եւ պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է Արցախի Ներքին Գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հայտնի են մի շարք դեպքեր, երբ արցախցները, տեղահանվելով իրենց հայրենիքից, վառում են բնակարանները, տները, կառույցները՝ դրանք ադրբեջանցիներին չթողնելու համար: Շատերն էլ պարզապես փակում են սեփականությունների դռները եւ վերցնում բանալիները՝ հավատալով, որ մի օր վերադառնալու են: