image

Անհրաժեշտ պայմաններու պարագային մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կարգաւորման. Ֆիտան

Անհրաժեշտ պայմաններու պարագային մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կարգաւորման. Ֆիտան

Անհրաժեշտ պայմանների դեպքում մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորման. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ նոր ժամանակահատվածում անհրաժեշտ անելիքները հայտնի են։

Այդ մասին Ֆիդանը խոսել է հունիսի 18-ին թուրք լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով Մոսկվա կատարած այցի արդյունքները։ Ֆիդանը հունիսի 16-17-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան, որտեղ մի շարք առանցքային պաշտոնյաների հետ հանդիպմանը, այդ թվում՝ Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, քննարկել էր նաև Հարավային Կովկասին առնչվող հարցեր։

Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հետ կարգավորման գործընթացին անդրադառնալիս նաև կարևորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած քայլերը՝ նշելով, որ դրանց ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր է ձեռնարկել ազատ առևտրի և ավիահողորդակցության հարցերում։Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, Թուրքիայի արտգործնախարարությունը, ողջունելով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, տարածաշրջանի հարցերի կարգավորման ու խաղաղության գործում Հայաստանից «խիզախ» քայլեր է ակնկալել։

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի ու Վրաստանի գործընկերների հետ մամուլի ասուլիսին Հայաստան-Թուրքիա գործընթացը շաղկապելով Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին, հույս էր հայտնել, որ Ադրբեջանի հիմնավոր մտահոգությունների փարատումից հետո Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։