image

50 Cent-ը կրելու է հայկական արքայական մատանի. Լուսանկար

 50 Cent-ը կրելու է հայկական արքայական մատանի. Լուսանկար

Օրերս Երեւանում էր ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, որ համերգ ունեցավ «Հրազդան» մարզադաշտում եւ Երեւանից մեկնեց վառ տպավորություններով: «Երեւանը, Հայաստանը խենթություն էր։ Ես կվերադառնամ»,-ինստագրամյան իր էջում գրել է աստղը:

Տեղենակում ենք, որ երգիչը Երեւանում նվեր է ստացել «Հայա» անվանումով մատանի, որի վրա պատկերված է մեր քաղաքակրթության հնագույն աստվածներից մեկը՝ Հայան (Խալդին), որ Արարատ-Ուրարտուի դիցարանի գլխավոր աստվածն է:

Մատանին պատրաստել է «ԴաֆնԷզարդ» Հայկական իշխանական եւ արքայական զարդեր կերտող ընկերությունը, որը կրկնօրինակում է հայ իշխանների, թագավորների թագուհիների, ազնվական տիկնանց կրած մատանիները՝ դրանք մատուցելով նոր ոճով: 

50 Cent-ի համար պատրաստած մատանու վրա ընկերությունը կիրառել է արծաթ, ոսկի, սեւ եւ դեղին ադամանդ՝ գործի դնելով ժամանակակից ոսկերչության մի շարք բացառիկ տեխնոլոգիաներ։

 

Մատանու վրա դաջված Հայա աստծո աչքերը սեւ ադամանդից են, ճակատի մեջտեղում Արեւն է` դեղին ադամանդով` ե՛ւ  որպես թագ, ե՛ւ որպես հզորություն։

Մատանու հենքը խորհրդանշում է  հայոց լեռները։ Հատկանշական է, որ «Հայա» է կոչվում նաեւ երաժշտական այն փառատոնը, որը կազմակերպում է համաշխարհային մեծության աստղերի համերգները Հայաստանում, եւ հենց նրանք են «Դափնէզարդ» ընկերությանը պատվիրել մատանի, որը պատրաստվել է միայն մեկ օրինակով՝ հատուկ 50 Cent-ի համար: