image

Ըստ Իսրայէլի «Համաս» խախտած է հրադադարը

Ըստ Իսրայէլի «Համաս» խախտած է հրադադարը

Առնուազն երեք պայթուցիկ սարքեր գործի դրուած են երկու տարբեր վայրերու մէջ՝ Կազայի հատուածի հիւսիսը գտնուող Իսրայէլի պաշտպանութեան բանակի դիրքերու անմիջական հարեւանութեամբ՝ խախտելով հրադադարը: Այս մասին յայտնած է «Ինթըրֆաքս»-ը՝ յղում նելով Իսրայէլի պաշտպանութեան բանակի X-ի էջին եղած յայտարարութեան:

Յայտարարութեան մէջ նշուած է, որ բացի այդ, տեղերէն մէկուն մէջ ՀԱՄԱՍ-ը գնդակոծած է Իսրայէլի պաշտպանութեան բանակի դիրքերը, եւ Իսրայէլի կողմը պատասխան կրակ բացած է:

«Միջադեպի ընթացքում թեթև վիրավորվել են մի քանի զինվորներ», - նշած է Իսրայէլի պաշտպանութեան բանակը:

 

Նախօրեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը երկարաձգվել էր ևս երկու օրով: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագրում, որը հաստատվել է Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, հրադադարի առավելագույն ժամկետը 10 օր է, որի ընթացքում Իսրայելը ազատ կարձակի 300 բանտարկյալի:

 

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով ՝ նոյեմբերի 24-ից սկսած, երբ ժամանակավոր հրադադարն ուժի մեջ է մտել, ազատ են արձակվել 50 իսրայելցիներ և 150 պաղեստինցիներ, ինչը համապատասխանում է նախապես ձեռք բերված համաձայնության պայմաններին: