image

Քոնան Օ'Բրայանը հայկական պար է պարել իր օգնական Սոնա Մովսեսյանի հարսանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քոնան Օ'Բրայանը հայկական պար է պարել  իր օգնական Սոնա Մովսեսյանի հարսանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2015 թվականին ամերիկացի հեռուստատեսային հաղորդավար, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և երաժիշտ Քոնան Օ'Բրայանը իր օգնական Սոնա Մովսեսյանի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել, իսկ ահա օգոստոսի 25-ին ԱՄՆ-ում նա Սոնայի հարսանիքին հրավիրված մյուս հյուրերի հետ հայկական պար է պարել: Այդ մասին տեղեկանում ենք հարսանիքի հյուրերից, որոնք նկարագրում են Սոնա Մովսեսյանի հայկական ավանդություններով հարսանիքը: Եկեղեցական արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի  Մոնտեբելլո քաղաքում գտնվող  հայկական եկեղեցում, իսկ խնջույքն ընթացել է հայկական երգերի ներքո: Հայ հյուրերի հետ բարձր տրամադրություն են ունեցել նաև օտարները, որոնք փորձել են հայկական պարեր պարել, ականատես են եղել շաբաշին, որը դեռևս ընդունված է ԱՄՆ հայերի շրջանում: