Նիկոլ Փաշինեանը դէմ եղած է «Յաղթելու ենք» կարգախօսին։ Այս մասին գրած է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը։
«Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանից:
Ն.Փ. - Ալեն, ո՞վ է այդ կարգախօսը դրել շրջանառութեան մէջ՝ «Յաղթելու ենք»-ը:
Ա.Ս.- Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդէն տարածուել է:
Ն.Փ.-Վատն է շատ, դա պարտուողական կարգախօս է, հէչ լաւը չի:
Ա.Ս.- Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդէն խանութների, մեքենաների վրայ են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել:
Ն.Փ.- Չգիտեմ, բայց լաւը չի:
2020 թուական, սեպտեմբերի 28 կամ 29»,- գրած է Սիմոնեանը: