image
Հրատապ լուրեր:

Պատվաստվելուց առաջ՝ պատրաստվել.

Պատվաստվելուց առաջ՝ պատրաստվել.

Եթե դուք ունեք 13 տարեկան աղջիկ կամ աղջիկներ եւ ձեզ դեռ պոլիկլինիկայից չեն զանգահարել, ապա տեղեկացնեմ, որ շուտով կզանգահարեն ու կհրավիրեն պատվաստման: Ու եթե դուք հետաքրքրվեք, թե ինչի՞ դեմ, ձեզ բավականին ստույգ կասեն՝ քաղցկեղի: Լինելով հոգատար ծնող՝ դուք բնականաբար կբռնեք ձեր դստեր ձեռքն ու անմիջապես կգնանք պոլիկլինիկա, բայց նախքան պատվաստվելը, առաջարկում եմ…պատրաստվել:


16 հազար աղջիկ

Հայաստանի կառավարությունը որոշել է, որ Հայաստանում բնակվող 13 տարեկան աղջիկները, դեռեւս ծնողների համաձայնությամբ, ոչ ստիպողաբար, պետք է պատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ՝ Գարդասիլ դեղամիջոցով: Դեկտեմբերի 11-ից սկսվել են պատվաստումները ու մի խումբ բժիշկներ առաջինն իրենց աղջիկներին տարան տեսախցիկների առջեւ պատվաստվելու՝ ցույց տալով, թե որքան անվտանգ, նույնիսկ հաճելի է Գարդասիլը ու միեւնույն ժամանակ՝ վտանգավոր պապիլոման:


Ընդհանուր առմամբ Հայաստանում այսօր 13 տարին լրացած 16 հազար աղջիկ կա, թե նրանց քանի՞ տոկոսն է այս պահին արդեն պատվաստվել հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Հայաստանում մասնագետ բժիշկներից քչերն են խոսում այս թեմայի շուրջ. երկու պատճառով՝ չեն ուզում վատ բան ասել, ու դեմ գնալով առողջապահության նախարարությանը, զրկվել աշխատանքից, եւ երկրորդը՝ ոչինչ չգիտեն Գարդասիլի մասին ու վստահ չեն, որ պապիլոման կանանց մոտ անպայման առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ, ինչում վստահ է առողջապահության նախարարությունը: Ավելին՝ աշխարհի որեւէ երկրում մանրամասնորեն ուսումնասիրված չէ ոչ պապիլոման, ոչ էլ դրա դեմ դեղամիջոցները ու եթե անգամ աշխարհում կանայք պապիլոմայի դեմ պատվաստվում են, դա առավելաբար պիլոտային ծրագրի պես մի բան է՝ կարող է օգնել, կարող է չօգնել: Կնշանակի, որ Հայաստանում սկսելով Գարդասիլի քարոզ՝ առողջապահության նախարարությունը փորձարկման է ենթարկում 16 հազար աղջիկների: Բայց իրականում ի՞նչ է պապիլոման եւ որտեղի՞ց է մեզ հասել Գարդասիլը:


Նոբելյան մրցանակի անհայտ դափնեկիրը

Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ու վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն այն եզակիներից են, ովքեր խոսել են պապիլոմայից ու Գարդասիլից: Պարոն Զաքարյանը մասնավորաբար հայտնել է, որ դեռեւս 80-ականներին գերմանացի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել ու ապացուցել, որ պապիլոման հանգեցնում է կանանց մոտ ուռուցքների:  Տիկին Սահակյանն իր հերթին, հայտնել է, որ 2008-ին ինչ-որ գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակ է ստացել այն հայտնագործության համար, որ ապացուցեց պապիլոմա վիրուսի ասոցացումը արգանդի վզիկի քաղցկեղի հետ: Ուշագրավ է, որ հարգարժան բիշկները, որոնք այսքան լավ են ուսումնասիրել պապիլոմա վիրուսը, արգանդի վզիկի քաղցկեղը ու մանավանդ գերմանացի գիտնականների հայտնագործությունները չեն նշել, թե կոնկրետ ովքե՞ր են եղել դեռ 80-ականներին պապիլոմա հայտնագործած գերմանացիները ու հատկապես 2008-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր գերմանացին: Մինչդեռ սա շատ կարեւոր է: Ես, օրինակ, ուսումնասիրելով 2008-ի բժշկության ոլորտում Նոբելյան դափնեկիների անունները, գտա գերմանացի Հարալդ ցուր Հաուզենին, ով իրոք Նոբելյան մրցանակ է ստացել՝ մարդու մոտ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուսի հայտնագործման համար: Ճիշտ է ես չեմ հասկանում տրամաբանությունը՝ Նոբելյան մրցանակ հանձնել մեկին, ով վիրուս է հայտնագործում, ոչ թե դրա դեմ դեղամիջոց, բայց ամեն դեպքում, կարծում եմ տիկին Սահակյանն այսուհետ կիմանա, որ Նոբելյան մրցանակն անհայտ դափնեկիրներ չի ունենում ու  այդ ինչ-որ գերմանացի գիտնականը Հարալդ ցուր Հաուզենն է: Իսկ պարոն Զաքարյանն էլ կիմանա, որ 80-ականներին գիտնականները չէին կարող ուսումնասիրել պապիլոմա վիրուսն այն պարզ պատճառով, որ այն հայտնագործածը 2008-ին է հայտնի դարձել:

Մի խոսքով, պապիլոման սկսվեց ցուր Հաուզենից:


Ինչո՞ւ Գարդասիլը

Գարդասիլը, որի մասին աշխարհում շատ գիտնականներ ոչինչ չգիտեն, շատերը շարունակում են ուսումնասիրել, իսկ Հայաստանում արդեն անցել են փորձարկումների, արտադրում է ամերիկյան ընկերություն: Այս դեղամիջոցի այլընտրանքը Ցերվալիկսն է: Հայաստանն, ինչպես արդեն ասացի, ընտրել է Գարդասիլը, տիկին Գայանե Սահակյանն այս առումով նշել է, որ Գարդասիլն ընտրել են նաեւ Մոլդովան եւ Վրաստանը, բացի այդ Ցերվալիկսը պաշտպանությամբ փոքր ինչ զիջում է Գարդասիլին: Հասկանալի է չէ՞, Գարդասիլն ընտրվել է, ոչ թե որովհետեւ այն անվիճարկելիորեն պայքարում է պապիլոմայի դեմ ու կանխում է այն, կամ չեզոքացնում է անվերապահորեն, այլ քանի որ մյուս դեղամիջոցը պաշտպանությամբ զիջում է:


Հատկանշական է, որ Գարդասիլի արտադրության երկրում՝ ԱՄՆ-ում, այդ երկրի կառավարության VAERS տվյալների բազան, գրանցել է Գարդասիլի կողմնակի ազդեցության ավելի քան 50 հազար դեպք: Մասնավորաբար Գարդասիլով պատվաստված կանանց մոտ առաջացել է անպտղություն, վերարտադրողական ֆունկցիաների խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցուներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն: Այս առումով VAERS-ը, որը կրկնեմ ԱՄՆ պետական կառույց է, հրապարակել է տեսաֆիլմ, որտեղ ներկայացվում են Գարդասիլի պատճառով այլ հիվանդություններ ու ցավեր ձեռք բերած, ուշադրություն, 50 հազար աղջկա պատմությունները: Հիմա, հաշվի առնելով, որ VAERS-ի այս հայտնագործությունից հետո ԱՄՆ-ում Գարդասիլի պահանջարկը կտրուկ նվազել է, հասկանալի է, որ այն արտադրող ընկերությունը պետք է փորձի նորանոր շուկաներ գրավել: Հայաստանը, Մոլդովան, Վրաստանն այս առումով իդեալական են, ինչպես նաեւ Ռուանդան, որն, իմիջիայլոց, աշխարհում միակ երկիրն է, որտեղ Գարդասիլով պատվաստվելը պարտադրվում է՝ ցեղասպանությունից հետո առաջացած սոցիալ-առողջական խնդիրները, մասնավորաբար վեներական հիվանդությունները կանխելու կամ չեզոքացնելու նպատակով:


Հայ բժիշկների աշխարհը

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, նա, ով չգիտի իր ոլորտում 2008-ին Նոբելյան մրցանակ ստացած գերմանացու անունը, հայտնել է, որ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն, ուսումնասիրելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութերը՝ եզրակացրել է, որ Գարդասիլի եւ անպտղության շնչառական, սրտանոթային համակարգի խնդիրների եւ այլ հիվանդությունների միջեւ որեւէ պատճառահետեւանքային կապ չկա: Տիկին Սահակյանը նշել է, որ իրականացվել է 270 մլն պատվաստում/Գարդասիլով/ ու նշված հիվանդությունների առաջացման հետ կապ չի գնվել: Պարզ է չէ՞, այսինքն տիկին Սահակյանն ու Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն չեն հայտնաբերել, որ Գարդասիլով պատվաստվածների մոտ հիշյալ հիվանդություններն ու ախտորոշումները չեն գրանցվում, նրանք միայն եզրակացրել են, որ Գարդասիլը դրա հետ կապ չունի:

Փոխարենը Գարդասիլով պատվաստվածների մոտ 80 տոկոսի մոտ, ինչպես տիկին Սահակյանն է նշում, կարող է առաջանալ կարճատեւ ցավ, մոտ 10 տոկոսի մոտ՝ ջերմություն, 1, 1 տոկոսի դեպքում կարող է գրանցվել անաֆիլաքսիա…Այսինքն Գարդասիլն ամեն դեպքում խնդիրներ առաջացնում է ու սա այն դեպքում, երբ դրանով պատվաստվելը չի երաշխավորում արգանդի վզիկի քաղցկեղի բացառումը: Այսինքն մարդը կարող է պատվաստվել Գարդասիլով, բայց ունենալ արգանդի վզիկի քաղցկեղ: Ավելին, Գարդասիլը ոչ մի դեպքում չի փոխարինում կանոնավոր բժշկական հետազոտությունները: Այսինքն, եթե մարդը պատվաստվել է Գարդասիլով, ապա չի կարող հանգիստ մնալ ու բժշկական կանոնավոր հետազոտությունների չենթարկվել, եթե չի ուզում ունենալ քաղցկեղ:


Ինչ է ուրեմն ստացվում. պապիլոման, ինչպես վստահ է Նոբելյան հանձնաժողովն անգամ, կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ, բայց կարող է եւ չառաջացնել: Ամերիկյան  Գարդասիլը ու ոչ ամերիկյան Ցերվալիքսը կարող են կանխել պապիլոման, բայց կարող են եւ չկանխել, ընդ որում, Ցերվալիքսն ավելի քիչ է պաշտպանված, քան Գարդասիլը, որն էլ ԱՄՆ-ում լավ չի վաճառվում, քանի որ այդ երկրի կառավարությունը հնարավորինս մանրամասն ուսումնասիրել է, թե դա ինչ է ու այդ մասին իր քաղաքացիներին հայտնել է: Ի դեպ, Ճապոնիան, 2013-ին պաշտոնապես արգելել է պապիլոմայի դեմ պատվաստանյութերի պետական քարոզը, քանի որ ճապոնացիները հայտնաբերել են, որ այդ պատվաստանյութերն ունեն վնասակար ազդեցություն, երբեմն նույնիսկ՝ քաղցկեղի պես կործանարար: Բայց հավանաբար Ճապոնիայի կառավարությունն ու ԱՄՆ կառավարության տվյալների բազան աղանդավոր են. ամեն դեպքում հայ վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն ասել է, որ յուրաքանաչյուր պատվաստանյութի դեմ ամբողջ աշխարհում հանդես են գալիս նրանք, որոնք ֆինանսավորվում են կրոնական աղանդների կողմից, որոնք, ինչպես հայտնի է, դեմ են պատվաստումներին: Հետաքրքրական է, ըստ Զաքարյանի, կոնկրետ Ճապոնիայի կառավարությունը Եհովայի վկաներից է ֆինանսավորվու՞մ, թե՞, օրինակ, հիսունականներից…

 

Եւ ամենակարեւորը, այսքանից հետո, երբ Ձեզ զանգահարեն պոլիկլինիկայից ու հրավիրեն պատվաստման՝ շեշտելով որ այն քաղցկեղի դեմ է, հարցրեք նրանք, թե ո՞վ է այն գերմանացին, որը 2008-ին Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում, եթե չպատասխանեն մի գնացեք: Եթե պատասխանեն վերջին ստուգողական հարցը տվեք՝ կարո՞ղ ենք արդյոք 2040-ին Հայաստանում լինել 4 միլիոն հայ, եթե այսօր 13 տարեկան աղջիկներին, որոնք 2040-ին 36 տարեկան են լինելու, պատվաստում են Գարդասիլով, ինչն առաջացնում է չբերություն…

Հովիկ Աֆյան

Հովիկ Աֆյան

Հովիկ Աֆյան

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան ք...