image
Հովիկ Աֆյան

Հովիկ Աֆյան

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան քաղաքում: 2000-ին, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ հեռուստալրագրության բաժին:


2005-ին, ուսումն ավարտելուց հետո, անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում, զորացրվել է 2007-ին:


2009-ից մինչև այսօր աշխատում է «Ազգ» շաբաթաթերթում՝ որպես լրագրող, վերլուծաբան և հրապարակախոս:


2010-ից մինչև 2013-ն աշխատել է Report.am լրատվավերլուծական կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս:


2013-ից մինչև 2014-ն աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես վերլուծական, թեմատիկ ռեպորտաժների հեղինակ:


2014-ից մինչև 2016-ն աշխատել է Yerkir.am կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս:


2017-ի ապրիլից մինչև այսօր աշխատում է Հանրային հեռուստաընկերության լրատվավերլուծական հաղորդումների բաժնում՝ որպես «Օրակարգից դուրս» հաղորդման և լուսագրերի ու հավելումների խմբագիր:


«Միս ուտողները» պատվածքների ժողովածուի հեղինակն է, որը լույս է տեսել 2017-ին:


Ամուսնացած է, ունի դուստր:


  • 16/04/2018

Ի՞նչ է ուզում Նիկոլը կամ` ո՞ւմ

Բոլոր այն ուսանողների համար, որոնք այսօր դասի չեն...
  • 30/03/2018

Տեղում քայլով մարշ

Բանակին տրվել է՝«առաջ»հրամանը: Չէ', մի...
  • 13/03/2018

Բումերանգը

Տարիներ առաջ, երբ «Մովսես Խորենացի» մե...
  • 27/02/2018

Մարդակերություն

Երեխային հոշոտել են: Ատամները խրել են ու հոշոտել:...
  • 24/01/2018

Թանկագին հայ ժողովուրդը

Դուք գիտե՞ք, թե որն է Հայաստանում ամենահաճախ հանդի...
  • 21/12/2017

Պատվաստվելուց առաջ՝ պատրաստվել.

Եթե դուք ունեք 13 տարեկան աղջիկ կամ աղջիկներ եւ ձե...