Այսօր շրջանառության մեջ են դրվում «18-րդ նույնատիպ թողարկում. Հայկական զինանշաններ» թեմային նվիրված ինը նամականիշ:
Նամականիշերի վրա պատկերված է Կիլիկիայի Հայոց թագավորության թագավորական զինանշանը (XIII-XIV դդ.)՝ հայկական նախշի խորապատկերին: Նամականիշերի վրա նաև պատկերված են«ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ» եւ «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: