image

Հայոց պատմության ֆրանսերեն ձեռնարկ Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար

Հայոց պատմության ֆրանսերեն ձեռնարկ Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար

Լույս է տեսել Արտակ Մովսիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար պատրաստված ձեռնարկը` ֆրանսերեն թարգմանությամբ: Ձեռնարկի արևելահայերեն, արևմտահայերեն (դասական ուղղագրությամբ) և ռուսերեն տարբերակները լույս են տեսել դեռևս 2011-2013 թվականներին: 

Ինչպես տեղեկացնում է հեղինակը՝ նախատեսվում է ողջ տպաքանակն իբրև նվիրատվություն առաքել Սփյուռքի ֆրանսախոս համայնքների դպրոցներին: Համապատասխան դպրոցների և ուսումնական կենտրոնների ներկայացուցիչները ունեցած պահանջարկի մասին կարող են տեղեկացնել հեղինակին՝ movsart@mail.ru հասցեով: