Գորշ արջ է փրկվել Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։
Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։
Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն, կենտրոնում անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։
Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։
